7 մայիսի, 2025 թ.

ԵԹԿՊԻ-ում միջազգային համագործակցության հուշագրեր են ստորագրվել

Learning Concepts With Energy Functions

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն ու Վարշավայի Ալեքսանդր Զելվերովիչի անվան ազգային թատերական ակադեմիայի ռեկտոր Վիեսլավ Չոլպինսկին ստորագրել են միջազգային համագործակցության հուշագիր։ Հուշագիրը նախատեսում է ակտիվ համագործակցություն հատկապես կրթական ու մշակութային ծրագրերի համատեքստում՝ ներառյալ համատեղ դասընթացների կազմակերպումը, ուսանողների և դասախոսներին միջազգային փոխանակման և շարժունության ծրագրերը։

some alt

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ այս համագործակցությունը կընդլայնի կրթական հորիզոնները՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար, ինչն էլ նպաստելու է երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների կապերի ամրապնդմանը։

some alt

Վարշավայի Ալեքսանդր Զելվերովիչի անվան ազգային թատերական ակադեմիայի ռեկտոր Վիեսլավ Չոլպինսկին էլ վստահեցնում է՝ արվեստի կրթության համատեքստում նման նախաձեռնությունները ոչ միայն կարևոր են մասնագիտական փորձի փոխանակման, այլև տարբեր մշակույթների փոխընբռնման տեսանկյունից։

some alt

Համագործակցության հուշագիր են ստորագրել նաև ռեկտոր Սառա Նալբանդյանն ու Վարշավայի Armenian Foundation հիմնադրամի նախագահ Մաչեյ Բոհոսիևիչը։ Երկու կառույցների միջև համագործակցությունը միտված է ակտիվացնելու մշակութային երկխոսությունը կրթության, գիտության համատեքստում։