Մասնագիտական գրադարան

library of ystfi

Գրադարանը ստեղծվել է 1944 թ. Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ստեղծման շրջանում: 1994 թ. այն 16.000 միավոր գրքով առանձնացել է Գեղարվեստի ինստիտուտից: Այսօր գրադարանում առկա է մոտ 46342 գիրք: Բուհական գրադարանի անխափան գործունեության ամենամեծ երաշխիքը գրքային ունեցվածքի շարունակական համալրումն է:

Գրադարանը համալրվում է նոր հավաքածուներով` Ա. Սախարով, ֆրանսիական դեսպանատան, Սոս Սարգսյանի, Արմեն Մազմանյանի, հեղինակների, տարբեր անհատների նվիրատվություններով, մեծ պահանջարկ ունեցող գրքերի վերատպությամբ, ինստիտուտի կողմից գրապաշարի համալրման համար հատկացվող միջոցներով:

ԵԹԿՊԻ-ի գրադարանին է հանձնվել 16 հազար կտոր գիրք, որից 900-ը` Ա.Գուլակյան և Վ. Վարդանյան ֆոնդեր և 431 հազվագյուտ գրքեր, որոնց թվում` Энциклопедический словарь, Брокгаузъ в 81 томах, Ежегодникъ императорскихъ театровъ, 1880-ական թվականներին Թիֆլիսում լույս տեսած Վ. Շեքսպիրի ստեղծագործությունները և այլն:

coridor of ystfi's library

1998 թ.-ից գրադարանն աշխատանքային սերտ համագործակցության մեջ է Հայմամուլի հետ: Բաժանորդագրությամբ ձեռք են բերվում թերթեր, ամսագրեր, հանդեսներ /12-14 անուն/ Երևանում և Մոսկվայում լույս տեսնող պիեսների ժողովածուներ:

Գրադարանի քարտարաններում արտացոլված է առկա գրականությունն ըստ մասնագիտությունների՝ թատրոնի պատմություն, ռեժիսուրա, դերասանի վարպետություն, կինոյի պատմություն, կինոարվեստ, հայ գրականություն, ռուս և համաշխարհային գրականություն: Հատուկ ուշադրություն է դարձվում պիեսների ձեռքբերմանը: Գրականության 30-35%-ը կազմում են պիեսները` մեքենագիր, առանձին գրքերով կամ ժողովածուների տեսքով:

Սպասարկում. Ընթերցողական պահանջարկի բավարարումը գրադարանի հիմնախնդիրն է։ Ինստիտուտի գրադարանն ունի սպասարկմանն անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նպատակային սպասարկման համար նախատեսված են առանձին ստորաբաժանումներ` աբոնենտի բաժին, ընթերցասրահ և համակարգչային սենյակ:

Head of the library Gayane Sargsyan

Սպասարկման ոլորտում ամենածանրաբեռնվածը աբոնենտի բաժինն է: Այն իրականացնում է գրադարանային գործի մի քանի գործառույթ.

  • Բաժանորդագրություն

  • Գրականության պատվերների ընդունում

  • Պատվիրված և վերադարձված գրքերի համակարգում և փոխադրում

  • Կորուստների հաշվառում և փոխհատուցման կազմակերպում

Ինստիտուտի ընթերցողների ներգրադարանային սպասարկում իրականացվում է նաև ընթերցասրահում։

Ընթերցասրահում եղած առձեռն ֆոնդերը բովանդակում են ոչ միայն նեղ մասնագիտական ուղղվածության գրականութուն, դասագրքեր, ուսումնական և ուսումնա-օժանդակ ձեռնարկներ, ուսուցման գործընթացին անհրաժեշտ բազմաբնույթ այլ հրատարակություններ, այլև մեծ պահանջարկ ունեցող տեղեկատուներ` հանրագիտարաններ, բառարաններ, ալբոմներ:

Այստեղ առկա է նաև 500-ից ավելի թղթապանակ` ռեժիսորների, դերասանների, գրականության և արվեստի վերաբերյալ, հոդվածներ թերթերից և ամսագրերից։

Թղթապանակներից օգտվում են նաև դասախոսները, մագիստրոսները, ասպիրանտները, շրջանավարտները, իսկ մյուս բաժինների ուսանողները` կուրսային և դիպլոմային աշխատանքներ գրելու ընթացքում:

ԿԱՊ

library@ystfi.am

060279414

ԵԹԿՊԻ, 1-րդ հարկ, 303 սենյակ

Գայանե Սարգսյան

Գայանե Սարգսյան

Գրադարանի վարիչ