Միջազգային կապեր

International Relations
Film Cameras Liquid Glass Effect
+374 (60) 27-89-71
ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 204 սենյակ

ԵԹԿՊԻ-ի «Միջազգային կապեր» բաժնի հիմնական նպատակն է ինստիտուտի միջազգայնացումը, համաշխարհային գիտակրթական գործընթացներում ինստիտուտի ինտեգրման կազմակերպումը, առաջնակարգ բուհերի հետ առկա համագործակցության ընդլայնումը և նոր պայմանագրերի կնքումը և գիտամշակութային սերտ կապերի զարգացումը:

Historical image 1
Historical image 2
Historical image 3

Միջազգային կապերի բաժինը մշտապես վարում է ԵԹԿՊԻ-ի գործունեությանը համապատասխան ՀՀ-ում գրանցված միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան բուհերի ու գիտական կենտրոնների հետ բանակցություններ, կազմակերպում օտարերկրյա մասնագետների և պատվիրակությունների այցելություններ, ԵԹԿՊԻ-ի պրոֆոսորադասախոսական և վարչական անձնակազմի և ուսանողների մասնակցությունը արտերկրյա մրցույթների, փառատոների և փորձի փոխանակման ծրագրերի: Բաժինն իրականացնում է նաև անհրաժեշտ փաստաթղթերի ու վիզաների ձևակերպման աջակցություն, արտերկրում մեր ներկայացուցիչների կացության ապահովում, ինչպես նաև արտասահմանյան հյուրերի՝ ՀՀ-ում կացության կազմակերպում: 2018 թվականից ԵԹԿՊԻ-ն մասնակցում է Էրազմուս+ դրամաշնորհային շարժունության ծրագրին՝ Իռլանդիայի Դուն Լեարի Դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։ Բաժինը մշտապես աշխատանքներ է իրականացնում դրամաշնորհների ստացման, միջազգային շարժունության ծրագրերին մասնակցելու նպատակով:

Համագործակցություն է իրականացվում արվեստի տարբեր բուհերի և փառատոների հետ։ Ցանկը մշտապես ընդլայնվում է, իսկ առանձին միջոցառումներն իրականացվում են առանձին համաձայնագրերի միջոցով։ 2014 թվականից ԵԹԿՊԻ-ն անդամակցում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցին։

Մեր գործընկերները

International Partners

ԵԹԿՊԻ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում: Բաժինը տարեցտարի ավելացնում է միջազգային գործնկերների հետ հաստատվող համագործակցությունների շրջանակը։

Partner 1
Partner 2
Partner 3
Partner 4
Partner 5
Partner 6

աշխատակազմ

Հասմիկ Հովակիմյան

Հասմիկ Հովակիմյան

Միջազգային կապերի բաժնի պետ

hasmik.hovakimyan@ystfi.am

Լուսինե Աբգարյան

Լուսինե Աբգարյան

Մասնագետ

lusine.abgaryan@ystfi.am

Սոնա Մարգարյան

Սոնա Մարգարյան

Մասնագետ

Sona.margaryan@ystfi.am