Theater Faculty

Թատրոնի Ֆակուլտետ

Ֆակուլտետի կազմում գործում է 3 ամբիոն

ԵԹԿՊԻ-ի Թատրոնի ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին՝ թատրոնի և կինոյի ֆակուլտետը լուծարելու արդյունքում: Թատրոնի ֆակուլտետը ուսումնական, գիտական և վարչական ստորաբաժանում է, որն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն մի քանի մասնագիտություններով, համակարգում է ամբիոնների ստեղծագործական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքները։

Ֆակուլտետի դասախոսները և ուսանողները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների, համերգների և ինստիտուտի կազմակեպած այլ միջոցառումներին: Իրենց արտադրական պրակտիկան, ընթացիկ և ավարտական աշխատանքները հնարավորություն ունեն իրականացնելու ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնի բեմում։

Grid image
Grid image
Grid image
Grid image
Grid image

Ելնելով ԵԹԿՊԻ-ի առաքելությունից՝ դերասանական արվեստ, ռեժիսուրա, պարարվեստի ռեժիսուրա և պարարվեստ մասնագիտական կրթական ծրագրերը նպատակ ունեն մշակույթի և արվեստի ոլորտում պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կնպաստեն ոլորտի առաջընթացին և զարգացմանը, ձևավորել մշակույթի և արվեստի հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ՝ խթանելով վերլուծական ունակությունների զարգացմանը։

Մասնագիտական կրթական ծրագրեր

Դերասանական արվեստ

Այս մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է արվեստի դերասանական արվեստի գիտելիքների և հմտությունների ուսուցում՝ խթանելով ուսանողի անհատական ստեղծագործական կարողությունների համաչափ աճը՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների և վերլուծական մտածողության զարգացումը։

Ռեժիսուրա

Այս մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է ռեժիսորական արվեստի գիտելիքների ուսուցում, ռեժիսուրայի և դերասանի վարպետության հմտությունների կիրառում՝ նպաստելով ուսանողի անհատական ստեղծագործական և կազմակերպչական մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Ձևավորում հայ և արտասահմանյան մշակույթի և արվեստի վերաբերյալ գիտելիքներ՝ խթանելով վերլուծողական ունակությունների զարգացում:

Պարարվեստի ռեժիսուրա

Այս մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է պարային ռեժիսուրայի գիտելիքների ուսուցում, պարային և երաժշտական մտածողության դաստիարակություն, պարային կատարողական արվեստի և դերասանի վարպետության հմտությունների կիրառում՝ նպաստելով ուսանողի անհատական ստեղծագործական և կազմակերպչական կարողությունների զարգացմանը։

Պարարվեստ

Այս մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է պարային կատարողական արվեստի հմտությունների բաղադրիչների ամբողջական սպեկտորը, նպաստելով կատարողական ասպարեզում պարային ձևերի, ոճերի և ժանրերի ուսումնասիրմանն ու կիրառմանը, աջակցելով անհատական ստեղծագործական և կազմակերպչական մասնագիտական կարողությունների զարգացմանը

ԿԱՊ

theatre.faculty@ystfi.am

+374 (60) 27-63-82

ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 213 սենյակ

Սերգեյ Սանոյան

Սերգեյ Սանոյան

Դեկանի ժ/պ

Միլենա Ղազարյան

Միլենա Ղազարյան

Օգնական