Ֆիլմադարան

ԵԹԿՊԻ-ի ֆիլմադարանը ստեղծվել է 2001թ.՝ կինոամբիոնի հիմնադրման հետ միաժամանակ և սկսել է համալրվել VHS տեսաերիզներով, որոնք աստիճանաբար վերածվել են թվային սկավառակների։ 2008թ- ին ֆիմադարանում կար շուրջ 40 թվային սկավառակ, այժմ՝ շուրջ: Ֆիլմադարանն օրեցօր համալրվում է ժամանակաից և դասական ֆիլմերով, ներկայացումներով․ համալրումն իրականացվում է նվիրատվությամբ և ԵԹԿՊԻ-ի կողմից հատկացվող դրամական օժանդակությամբ։

2015-2016թ․թ․ ֆիլմադարանը նվիրատվություն է ստացել ռուս և արտասահմանյան ֆիլմեր, հավաքածուներ՝ թվով 643 DVD սկավառակ, որոնք կրում են 2000 ֆիլմ: Այժմ ֆիլմադարանն ունի մոտ 4000 ֆիլմ (այդ թվում՝ 174 ներկայացում, 123 անիմացիոն ֆիլմ, 385 դիպլոմային աշխատանք), դասական երաժշտության հավաքածուներ և աուդիոգրքեր՝ թվով՝ 103 CD սկավառակ:

Ֆիլմերի և ներկայացումների համալրումը ֆիլմադարանում կատարվում է հաշվի առնելով ինստիտուտի մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաները՝ դերասանական արվեստ, ռեժիսուրա (կինո և դրամ․ թատրոն), երաժշտություն, կերպարվեստ, անիմացիա, հեռուստատեսություն։

Ֆիլմադարանն ունի երկու կինոսրահ։ 2015թ․ ապրիլի 4-ին Ֆիլմադարանին կից կինոսրահն անվանակոչվեց ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով։ Նույն օրը կինոսրահում ցուղադրվեց Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։ Կինոսրահն ապահովված է համապատասխան տեխնիկայով:

Ֆիլմադարանին կից գործում է նաև փոքր կինոսրահը, որտեղ հիմնականում անց են կացվում տեսական առարկաների՝ կինոյի, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի պատմության դասախոսությունները։

ԿԱՊ

film.library@ystfi.am

(+374) 99 93-77-50

ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 222 սենյակ

Գայանե Ստեփանյան

Գայանե Ստեփանյան

Ֆիլմադարանի պատասխանատու