Ասպիրանտուրա

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կատարում է 2025-2026 ուս. տարվա ընդունելություն հեռակա ուսուցման ասպիրանտուրայում ԺԷ.00.01 «Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն» մասնագիտությամբ (անվճար հիմունքով, պարտադիր զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի 1 տեղ):

Դիմումներն ընդունվում են օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում ռեկտորի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի և հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  • օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում
  • ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափի)
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)
  • Անձնագիրը և բուհի դիպլոմների բնօրինակները ներկայացնել անձամբ:

Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է բուհի ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից ստացած համապատասխան միավորը հաստատող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:

Օտար լեզուներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

  • անգլերենից: «TOEFL» (iBT) (այբիթի) 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ) 5․5 միավորը
  • ֆրանսերենից: «TCF» (ԹԻՍԻԷՖ) 200 միավորը
  • գերմաներենից: «on DAF» (օն ԴԱՖ) 60 միավորը

Մանրամասն տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով՝

Հասցե: Երևան, Ամիրյան 26, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, 2-րդ հարկ, 206 սենյակ

Հեռախոս:

Հետազոտական նյութեր