photograph of Սառա Աշոտի Նալբանդյան

Սառա Աշոտի Նալբանդյան

Ռեկտոր

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1977 թվականի սեպտեմբեր 18-ին, Երևանում։

Կրթություն

  • 2008-2010 թթ․ Հեռուստատեսության, կինոյի և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրա, Բոլոնիայի համալսարան, Իտալիա
  • 2000-2004 թթ․ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնի ասպիրանտուրա
  • 2004 թ․ արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի շնորհում
  • 1994-1999 թթ․ ԵՊՀ Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ

Մասնագիտական դասընթացներ

  • 2018 թ․ նոյեմբեր, Սցենարական դասընթացներ, Բրիտանական խորհուրդ, ՀՀ
  • 2017 թ․ ապրիլ-հունիս, Սցենարի վարպետության խորացված դասընթաց․ Ֆիլմոշկոլա, Մոսկվա, ՌԴ
  • 2013 հունիս-հուլիս, «Վավերագրական կինոն թվային դարաշրջանում» դասընթաց, Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Բուդապեշտ, Հունգարիա
  • 2007 նոյեմբեր, Դասավանդման դիստանցիոն տեխնոլոգիաները, Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, ՌԴ

Մասնագիտական փորձ

  • 2019-2022 թթ․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր
  • 2019 թ․- մինչ օրս «Օրդերֆիլմ Փրոդաքշն», սցենարիստ, խմբագիր
  • 2011 թ․- մինչ օրս ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ
  • 2003 թ․- մինչ օրս ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող
  • 2010-2011 թթ․ Համազգային պետական թատրոնի գրական մասի վարիչ
  • 2001-2008 թթ․ Հայ-ռուսական համալսարանի դասախոս
  • 2019 թ․ դեկտեմբեր- հրավիրված դասախոս, Paul Valery համալսարան, Մոնպեյլե, Ֆրանսիա

Մասնագիտական անդամակցություն

  • 2021 թ․ մինչ օրս «Studia Teatralne w Europie Srodkowo-Wschodniej» ամսագրի խմբագրական խորհուրդ, Վարշավա, Լեհաստան
  • 2019 մինչ օրս, «Կանթեղ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ
  • 2019-2022 թթ․ ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի անդամ
  • 2016-2022 թթ․ ՀՀ ԲՈԿ-ի 17․00․01 մասնագիտական խորհրդի անդամ
  • 2010 մինչ օրս Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ
  • 2004-2012 թթ․ Երիտասարդ արվեստագետների խորհրդի անդամ
  • 2004-2006 թթ․ Երիտասարդ արվեստագետների խորհրդի գիտքարտուղար

Մասնագիտական գործունեություն

  • 2022 թ․ «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ
  • 2016 թ․ «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ
  • 2012 թ․ Երիտասարդ ռեժիսորների աջակցման ծրագրի կոմիտեի անդամ
  • 2012 թ․ Հայաստանում իտալական ֆիլմերի երրորդ շաբաթվա փորձագետ և գեղարվեստական համակարգող
  • 2011 թ․ Հայաստանում իտալական ֆիլմերի առաջին շաբաթվա էքսպերտ և գեղարվեստական համակարգող
  • 2010 թ․ «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի միջազգային փառատոնի գեղարվեստական համակարգող

Մրցանակներ

  • 2023 թ․ - «Դավիթի այգին» վավերագրական ֆիլմերի նախագիծ, JiHlava վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի «Հատուկ հայացք» մրցանակ, «Meeting Point» կինոֆորում, Վիլնյուս, Լիտվա
  • 2021 թ․ - Տարվա լավագույն պիես, «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխություն, Երևան, ՀՀ
  • 2019 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), «Մոնոկլ» միջազգային մոնոդրամայի փառատոն, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ
  • 2018 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), առաջին մրցանակ, «Թեփսիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Կիլ, Գերմանիա
  • 2018 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակ, Երևան, ՀՀ
  • 2017 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), Գրանպրի, «Ասպինդիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Վիլնյուս, Լիտվա
  • 2010 թ․ - «Կոսմոս․ ձայներ խորից դուրս», Լավագույն վավերագրական ֆիլմ, «Լիբերո Բիզարի» հիմնադրամի միջազգային կինոփառատոն, Սան Բենեդետո դել Տրոնտո, Իտալիա