Որակի ապահովման կենտրոն

Որակի ապահովման կենտրոնի կանոնակարգը։

ԵԹԿՊԻ-ի որակի ապահովման ձեռնարկ։

Քաղաքականություն

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԵԹԿՊԻ-ի որակի ապահովման քաղաքականությունը սահմանում է ԵԹԿՊԻ-ում որակի ապահովման գործընթացների իրականացման սկզբունքները, ուղենիշերը և ընթացակարգերը: ԵԹԿՊԻ 2018-2022թթ. զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված առաքելության իրականացմանն ուղղված գերակա նպատակներից մեկը՝ «Որակի ապահովման գործունեության ամրապնդում», որի իրականացումը թույլ կտա բուհում ձևավորել կրթության, գիտության և հասարակության միահյուսված ու ներդաշնակ գործունեությունն ուղղված ներքին և արտաքին շահակիցների կարիքների բավարարմանը, որի ապահովումը իրականացում է ԵԹԿՊԻ որակի ապահովման կենտրոնը:

ԵԹԿՊԻ որակի ապահովման քաղաքականութունը բխում է ԵԹԿՊԻ-ի առաքելությունից և պետք է նպաստի ԵԹԿՊԻ ռազմավարական նպատակների արդյունավետ իրականացմանը, ԵԹԿՊԻ-ում մասնագիտական կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների համապատասխանությանը, սովորողի համար սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը, մատուցվող կրթության համապատասխանությանը ՈԱՇ-ին, ԵԹԿՊԻ գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ԵԹԿՊԻ որակի ապահովման քաղաքականության նպատակն է հստակ մեխանիզմների միջոցով բուհի որակի շարունակական բարելավման ապահովումը՝ ուղղված ԵԹԿՊԻ առաքելության իրականացմանը, որը ընդգրկում է 4 հիմնական գործողություն.

ԵԹԿՊԻ որակի ապահովման քաղաքականության խնդիրներն են.

Որակի կառավարման քաղաքականությունը։

Որակի ապահովման ընթացակարգերը

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԱՀԵՆ ԿՐԹԱԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Ուսումնառության գործընթացում իմացության դրսևորումներն ըստ բարդության մակարդակների առաջին անգամ դասակարգել է ամերիկացի գիտնական Բենիամին Բլումը` 1956թ-ին: Իմացության ձևերի այդ հիերարխիկ դասակարգումն այնուհետև կոչվել է Բլումի տաքսոնոմիա (դասակարգում), որն ունի 6 մակարդակ, ըստ աճող բարդության` սկսած փաստերի պարզ հիշողությունից և վերարտադրությունից ստորին մակարդակում, մինչև վերլուծություն և գնահատում`

Այս մակարդակներից յուրաքանչյուրը ենթադրում է ուսանողների հմտությունների որոշակի ցանկ.

ԵԹԿՊԻ-ում կրթական ծրագրի մշակումը թիրախավորված է հետևյալ կարևորագույն խնդիրների լուծմանը.

  • կրթական վերջնարդյունքների սահմանմանը.

  • ուսանողակենտրոն մոտեցման ներդրմանը.

  • վերջնարդյունքների գնահատմանը:

Սովորաբար դասընթացի կրթական վերջնարդյունքները ձևակերպվում են` ըստ հետևյալ դասակարգումների,

  • մասնագիտական գիտելիք և իմացություն,

  • ընդհանրական կարողություններ և հմտություններ:

Այս քաղաքականությունը հնարավորություն է տալիս մշակելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կրթական վերջնարդյունքներ, ինչպես նաև ինքնավերլուծության մեջ հստակ ցույց տալու տվյալ որակավորմամբ շրջանավարտների զբաղվածության ոլորտներն ու մակարդակը:

ԵԹԿՊԻ-ում կրթական ծրագրերը միտված են կրթական վերջնարդյունքներին, ինչը պայմանավորված է վերջին տարիներին հասարակական փոփոխվող պահանջմունքներով` կարևորելով աշխատաշուկա մուտք գործող շրջանավարտների ոչ միայն գիտելիքները, այլ նաև հմտություններն ու կարողությունները:

Վերջին տարիներին ուսումնառության գործընթացի շրջադարձը դեպի ուսանողամետ մոտեցում և դրա արդյունքում կրթական վերջնարդյունքով կրթական ծրագրերի ձևավորումը համընդհանուր միտում է դարձել Բոլոնիայի մասնակից երկրներում: Հետևաբար, նման անցումը անհրաժեշտություն դարձավ նաև ԵԹԿՊԻ-ի համար: Կրթական վերջնարդյունքներով կրթական ծրագրերի ձևավորման պահանջը թելադրված է նաև Որակավորումների ազգային շրջանակով (ՈԱՇ): Որակավորումների ազգային շրջանակը, ինչպես նաև որակավորումների համաեվրոպական շրջանակը սահմանում է կրթական հաստատությունների կողմից սեփական կրթական ծրագրերի վերանայում, ինչի արդյունքում հստակ կսահմանվեն կրթական ծրագրերի վերջնարդյունքները: Կրթական վերջնարդյունքների ձևակերպման հիմնական նպատակն ակնկալվող գիտելիքի ծավալի ու բովանդակության չափելիության ապահովումն է:

Որակի ապահովման ընթացակարգերը։

Որակի ներքին ապահովման հայեցակարգ

ԵԹԿՊԻ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Որակի ներքին ապահովումը Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի հիմնական տարրերից է: Այն դիտարկվում է` որպես մշտադիտարկումներ կատարելու մեխանիզմ: Ուսանողները, շրջանավարտները, գործատուները և հասարակությունը կրթական ծառայությունների նպատակների իրականացում են ակնկալում ուսումնական հաստատություններից: ԵԹԿՊԻ-ի որակի ներքին ապահովման համակարգը հետևում է Եվրոպական չափորոշիչներում և ուղենիշերում ձևակերպված հիմնարար սկզբունքներին: Դրանք են.