Ցզինչեն Չժանի և Հեչի Ցզինի հանդիպումը ԵԹԿՊԻ-ում

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Ցզինչեն Չժանի և Հեչի Ցզինի հանդիպումը ԵԹԿՊԻ-ում

ԵԹԿՊԻ-ի ուսանողները հանդիպել են չինացի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, The Reinforce Arting Space (Shanghai) Culture & Media Co. ընկերության տնօրեն Ցզինչեն Չժանի և չինացի ռեժիսոր, դերասանուհի, պրոդյուսեր Հեչի Ցզինի հետ։ Նրանց ուղեկցում էր ճանաչված ռեժիսոր Վլադիմիր Բայչերը։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին միջազգային փորձը կինոյի և թատրոնի ոլորտում՝ անդրադառնալով կոնկրետ օրինակների, որոնք արտացոլում են մշակութային համագործակցության կարևորությունն ու ազդեցությունը ստեղծագործական գործընթացների վրա։ Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել հյուրերին և ծանոթանալ արվեստի զարգացման այն միտումներին, որոնք ձևավորվում են ժամանակակից Չինաստանում։

Նշենք, որ Ցզինչեն Չժանն ավարտել է Շանհայի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը և ԳԻՏԻՍ-ի մագիստրատուրան՝ «Դրամատիկական թատրոնի ռեժիսուրա» մասնագիտացմամբ։ Որպես պրոդյուսեր Չինաստանում իրականացրել է մի շարք խոշոր միջազգային նախագծեր։

Հեչի Ցզինն ավարտել է Կենտրոնական դրամատիկական արվեստի ակադեմիայի ռեժիսորական ֆակուլտետը և Պեկինի կինոակադեմիայի դերասանական վարպետության ֆակուլտետը։ Որպես կինոռեժիսոր նկարահանել է մի քանի ֆիլմեր, որոնք մեծ հաջողություն են ունեցել Չինաստանում, ինչպես նաև հանրաճանաչ քրեական հեռուստասերիալ։

Այսպիսի հանդիպումները նպաստում են գիտելիքի և փորձի փոխանակմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր ուսանողների համար։

Article image

Նկարներ

Նկար 1
Նկար 2

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար