Մեր ուսանողները՝ «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի հաղթողներ

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Մեր ուսանողները՝ «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի հաղթողներ

Այս տարի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն առաջին անգամ մասնակցեց «Ինեկոբանկը քո կողքին. Ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով» ծրագրին՝ ընդգծելով մեր ուսանողների ստեղծագործական ու մասնագիտական զարգացման կարևորությունը։

Article image

Ուսանողների առաջընթացը արվեստի և կինոյի ոլորտներում պահանջում է ոչ միայն տաղանդ և ջանք, այլ նաև վստահություն և համակարգված աջակցություն։ «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի միջոցով ուսանողները ստացան հնարավորություններ՝ իրենց կրթությունը շարունակելու և մասնագիտական հմտություններ զարգացնելու համար։

Article image

ԵԹԿՊԻ-ից 8 ուսանող ճանաչվել է ծրագրի հաղթող, ովքեր ստացել են կրթաթոշակի, ուսման վարձի փոխհատուցման և արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրի մասնակցելու հնարավորություններ։

Շնորհավորում ենք մեր բոլոր հաղթող ուսանողներին, և շնորհակալություն հայտնում Ինեկոբանկին՝ նման կարևոր ու արժեքավոր նախաձեռնության համար, որն ամրապնդում է գիտելիքահեն ու տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումը։

Նկարներ

Նկար 1
Նկար 2
Նկար 3

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար