Հանդիպում Չեխիայի դեսպանի հետ
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացել է հանդիպում Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պետր Պիրունչիկի հետ։
Ողջույնի խոսքում ռեկտոր Սառա Նալբանդյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումներն ու մշակութային երկխոսությունները։
Հանդիպումն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում․ այն վերածվել է հետաքրքիր զրույցի՝ նվիրված չեխական արվեստին, մշակութային ժառանգությանը և կրթական համակարգին։ Զրույցին ուղեկցել են հարցուպատասխաններ, ինչպես նաև մտքեր՝ ԵԹԿՊԻ-ի և Չեխիայի արվեստի բուհերի միջև ապագա համագործակցության հնարավորությունների շուրջ։

Նկարներ


Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար