ԵԹԿՊԻ-ն՝ SUMMEET ժամանակակից պարի միջազգային հինգերորդ փառատոնի գլխավոր գործընկեր

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
ԵԹԿՊԻ-ն՝ SUMMEET ժամանակակից պարի միջազգային հինգերորդ փառատոնի գլխավոր գործընկեր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը SUMMEET ժամանակակից պարի միջազգային հինգերորդ փառատոնի գլխավոր գործընկերն է։ Սա ևս մեկ առիթ է վերահաստատելու բուհի կարևոր դերակատարումը ժամանակակից արվեստի զարգացման գործում։

Այս տարի SUMMEET-ը դարձյալ հանդես եկավ հագեցած ծրագրով։ Փառատոնը հյուրընկալեց միջազգային ներկայացումներ՝ ստեղծելով մշակութային երկխոսության հարթակ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած արվեստագետների միջև։ Բեմ բարձրացան նաև հայկական ներկայացումներ, ցուցադրվեցին կինոպարեր։

Փառատոնը նաև լրացուցիչ, շարունակական կրթության հարթակ է։ Փառատոնային օրերին կազմակերպվեցին վարպետության դասեր, մեծածավալ աշխատարաններ, դասախոսություններ, մասնագիտական քննարկումներ։

SUMMEET-ը ոչ միայն ժամանակակից պարի իսկական տոն է, այլ նաև հարթակ, որտեղ ձևավորվում են նոր կապեր, գաղափարներ ու ստեղծագործական հեռանկարներ։

Article image

Նկարներ

Նկար 1
Նկար 2

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար