Ամփոփվեց «Վիզուալ պատմասացություն» աշխատարանը

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Ամփոփվեց «Վիզուալ պատմասացություն» աշխատարանը

Ավարտվեց կինոօպերատոր Մկո Մալխասյանի «Վիզուալ պատմասացություն» (Visual storytelling) աշխատարանը, որը մի քանի շաբաթ շարունակ ուսանողներին տանում էր դեպի կինեմատոգրաֆիկ մտածողության խորքերը։

Մկո Մալխասյանի խոսքով՝ սա ևս մեկ հնարավորություն է ուսանողներին նոր գիտելիք ու հմտություններ փոխանցելու տեսանկյունից։ Դասընթացը նաև կօգնի մասնակիցներին ժամանակակից կինոարտադրությունում նոր ստեղծագործական աշխատանքներ սկսելուց առաջ նպատակային վերլուծություն կատարել և հասնել դրական արդյունքի։

Դասընթացին մասնակցած ուսանողների համար սա կարևոր հնարավորություն էր։ Նրանց խոսքով՝ աշխատարանի ծրագիրը հագեցած էր, բազմաշերտ։ Իսկ գործնական առաջադրանքների միջոցով կարողացան ամրապնդել ստացած գիտելիքը։

Article image

Այսպիսի դասընթացները ԵԹԿՊԻ-ի կրթական գործընթացի կարևոր մաս են՝ նպաստելով ուսանողների մասնագիտական աճին։

ԵԹԿՊԻ-ն շարունակելու է իրականացնել նմանատիպ աշխատարաններ՝ հարթակ ստեղծելով ուսանողների համար և ապահովելով իրենց ներուժի լիարժեք դրսևորման հնարավորությունները։

Նկարներ

Նկար 1
Նկար 2

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար