Ֆլամենկոյի և կիթառի վարպետության դաս ԵԹԿՊԻ-ում

Ֆլամենկոյի և կիթառի վարպետության դաս ԵԹԿՊԻ-ում

Ֆլամենկոն շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով ժամանակակից երաժշտության և պարարվեստի տարրեր, բայց այն մնում է իսպանական արվեստի հիմնասյուներից մեկը։

Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի հետ համագործակցության շրջանակում և Իսպանիայի ազգային օրվա կապակցությամբ ԵԹԿՊԻ-ում կայացավ պարուհի Ռեբեկա Օրտեգայի «Ֆլամենկո» թեմայով վարպետաց դասը։ Վարպետաց դասին մասնակցում էին «Պարարվեստի ռեժիսուրա» և «Պարարվեստ» մասնագիտական կրթական ծրագրերով սովորող տարբեր կուրսերի ուսանողները, Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոսները։

Ռեբեկա Օրտեգան ավարտել է Սևիլիի պրոֆեսիոնալ պարային կոնսերվատորիայի «Դասական իսպանական պար» բաժինը և մասնագիտացել է ֆլամենկո, բալետ և դասական իսպանական պար ուղղություններում։ Պարուհին ստեղծագործական ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային հարթակներում։ Նույն օրը կայացավ նաև կիթառահար Սոկրատես Մաստրոդիմոսի վարպետության դասը:

Սոկրատեսի երաժշտությունը միավորում է ֆլամենկոյի, դասական երաժշտության և այլ ժանրերի բնորոշ տարրերը: Կիթառահարը հանդես է եկել Իսպանիայի խոշոր թատրոններում, ինչպես նաև միջազգային բեմերում։ Նշենք, որ կիթառահարների վարպետաց դասն ամփոփվեց ֆլամենկոյի վարպետաց դասի մասնակիցների հետ՝ համատեղ կատարմամբ։

Նկարներ

Ֆլամենկոյի և կիթառի վարպետության դաս ԵԹԿՊԻ-ում

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար