Միջազգային գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

Միջազգային գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

ԵԹԿՊԻ-ում կայացավ «Ռեժիսուրան արդի թատրոնում և կինոյում» խորագրով
միջազգային գիտաժողովը։ Նիստին նախագահում էր Զարգացման գծով պրոռեկտոր,
արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը։




ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը
զեկուցեց «Շեղումներ (դեվիացիա) ռեժիսորական կանոնից արդի հայկական
վավերագրական թատրոնում», ա.գ.թ., պրոֆեսոր Նարինե Սարգսյանը` «Երբ
հանդիպում են թատրոնն ու կինոն (Նյու-Յորքի «Wooster group» թատերախմբի
«Համլետ» ներկայացումը, ռեժ.` Էլիզաբեթ Լեկոմպտ, 2006), ա.գ.դ., պրոֆեսոր
Գրիգոր Օրդոյանը` «Արդի ֆրանսիական ռեժիսուրայի նախադրյալները. Արիանա
Մնուշկին» թեմաներով։




Զեույցներով հանդես եկան նաև ռեժիսոր, թարգմանիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը`
«Արդի բեմադրիչը մեկնաբան, թե՞ հեղինակ», բ.գ.դ., պրոֆեսոր Լաուրա
Մուրադյանը` «Արդի թատրոնի և կինոյի ռեժիսուրայի խնդիրները «Հանդես»
ժողովածուի հրապարակումներում», ա.գ.թ., դոցենտ Անուշ Ասլիբեկյանը` «Ստեֆան
Բրոնշվեյգի ռեժիսորական տարաբնույթ դրսևորումները «Ինչպես ինձ ցանկանաս» և
«Ուրախության օրեր» բեմադրություններում», ա.գ.թ. Նաիրա Շահվալադյանը`
«Ռեժիսորական արվեստի նորագույն միտումները», ռեժիսոր, դերասանուհի,
ՍաթեԱթղը թատերական միության նախագահ (Ֆրանսիա) Սաթե Խաչատրյանը` «Ժոել
Պոմրա. Ֆրանսիական թատրոնի ժամանակակից դասականը», ԵԹԿՊԻ-ի հայցորդ
Հայրապետ Հակոբյանը` «Ռեժիսուրան արդի տիկնիկային թատրոնում», Վովա
Արզումանյանը` «Արդի ռեժիսուրայի մոտեցումները դրամատուրգիային», ԵԹԿՊԻ-ի
Գյումրու մասնաճյուղի դասախոս Վանուհի Սեթոյանը` «Ավգուստո Բոալի
ռեժիսուրան» թեմաներով։

Նկարներ

Միջազգային գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար