Մեր ուսանողների ֆիլմերը մրցանակների են արժանացել

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում Կինոյի,
հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Խաչատրյանի
«Խորշ» վավերագրական ֆիլմն արժանացել է երկու, իսկ Մարինա Սոլոյանի «Գարնան
առաջին մեծ լվացքը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը՝ մեկ հատուկ մրցանակի:
Նշենք, որ Մարինա Սոլոյանի ֆիլմն օրերս մասնակցել է նաև «Ռոլան»
մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնին, որտեղից նույնպես
մրցանակով է վերադարձել։
Մի քիչ մրցանակակիր ֆիլմերի մասին:
«Խորշ» ֆիլմում երեք երիտասարդներ, Երևանի ծայրամասերից, անդրադառնում են
իրենց բանտարկված պատանեկության տարիներին, մինչդեռ նրանց շրջապատող
միջավայրն ինքն է դառնում գլխավոր հերոս, որը պատկերացումներ է տալիս նրանց
ճակատագրի և ըմբռնման հնարավորության մասին:
«Գարնան առաջին մեծ լվացքը» ֆիլմը գյուղում ապրող մի աղջնակի մասին է, որը
տարբերվում է համագյուղացիներից բնավորությամբ, որոշումներով,
մտածելակերպով: Ֆիլմի առանցքում անցյալի ժառանգության պահպանությունն է,
անձնական որոշումների, անհատականության ու մարդու մղումների հանդեպ
հարգանքը:
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար