Հանդիպում Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Հանդիպում Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը Կինոյի
տանը հանդիպել է ԵԹԿՊԻ-ի, ինչպես նաև ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի
ուսանողների և մի խումբ կինոգործիչների հետ։




Ռեկտոր Սառա Նալբանդյանը ներկայացրել է ԵԹԿՊԻ-ի գործունեությունը, խոսել
ֆրանկոֆոնիայի շրջանակում ձևավորված շարունակական համագործակցության մասին։




Ռեկտորն ընդգծել է, որ ինստիտուտի Ուսանողական թատրոնն առաջիկայում
խաղացանկային կարգավիճակով է հանդես գալու, ինչն էլ հնարավորություն կտա
անդրադառնալու նաև ֆրանսիացի հեղինակների ստեղծագործություններին։




Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,
նախարարության, Ֆրանսիայի մշակույթի նախարարի ղեկավարած պատվիրակության
ներկայացուցիչներ։

Նկարներ

Հանդիպում Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար