Հայաստանում Ճապոնիայի դեսպանն այցելել է ԵԹԿՊԻ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանն այցելել է ԵԹԿՊԻ

ԵԹԿՊԻ-ում հյուրընկալվեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն ԱՈԿԻ Յուտական։

Article image

Ողջունելով դեսպանին` ռեկտոր Սառա Նալբանդյանը կարևորել է ճապոնական հարուստ մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար։

Article image

Հանդիպմանը ներկա էին ԵԹԿՊԻ-ի ուսանողները։ Նրանք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու դեսպանին։

Article image

Հանդիպմանը հաջորդեց ռեժիսոր Ջո Օդագիրիի «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմի դիտումը, որը կազմակերպվել է ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակում։
Ն․Գ․ պարոն ԱՈԿԻ Յուտական նշեց, որ ֆիլմն իրականություն է դարձել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի հետ համագործակցության արդյունքում։
-Երբ դիտեք «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմը, կտեսնեք, թե ինչպես են Ճապոնիայի հիասքանչ բնապատկերները զարմանալու չափ ներդաշնակվում երիտասարդ հայ տաղանդի հեղինակած երաժշտության հետ։ Ֆիլմը հայկական երաժշտության միջոցով կյանքի է կոչում Ճապոնիայի բնական գեղեցկությունը, և ինձ մոտ նույնիսկ կարոտի զգացողություն է առաջացնում,-նշեց Ն․Գ․ պարոն ԱՈԿԻ Յուտական։

Նկարներ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանն այցելել է ԵԹԿՊԻ
content-image
content-image
content-image

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար