ԵԹԿՊԻ-ում իտալական ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

ԵԹԿՊԻ-ում իտալական ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Անրի Վերնոյ կինոսրահում
տեղի է ունեցել իտալական «Documentario Chini» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը նվիրված է նշանավոր արվեստագետ Գալիլեո Չինիի 150-ամյակին և
կենտրոնացված է նրա կյանքի պատմության ու արվեստի վրա։  Ֆիլմը ստեղծվել է
Ալեսանդրո Սարտոնիի` ռեժիսոր Մարչելո Զեպիի և Մոնտեկատինիի քաղաքապետ Լուկա
Բարոնչինիի համատեղ ուժերով:




Ֆիլմն ուսանողներին է ներկայացրել ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, ռեժիսոր Արամ
Մանուկյանը, որի ֆիլմերը` «Let me», «Allusion», մասնակցել են մի շարք
միջազգային կինոփառատոների` արժանանալով մրցանակների: Երիտասարդ ռեժիսորը
2023 թվականից Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի
Կովկասյան տարածաշրջանի և Հայաստանի ընտրական հանձնաժողովի անդամ է,
համանուն փառատոնի հատուկ դեսպանը Հայաստանում։ Նա նաև Հունաստանի
միջազգային կինոփառատոնի միջազգային ժյուրիի և Կինոարտադրողների
համահայկական ֆեդերացիայի անդամ է։



Կինոդիտմանը հաջորդել է քննարկում:



Բանախոսը նաև խոսել է Իտալիայի հետ համագործակցության նախադեպերի շուրջ:

Նկարներ

ԵԹԿՊԻ-ում իտալական ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար