ԵԹԿՊԻ-ի դասախոսը ճանաչվել է լավագույն ռեժիսոր

ԵԹԿՊԻ-ի դասախոսը ճանաչվել է լավագույն ռեժիսոր

Մոսկվայում կայացած «Ժեստի տարածություն» միջազգային թատերական
մրցույթ-փառատոնում մեր բուհի դասախոս Հայկ Իսրայելյանը ճանաչվել է
լավագույն ռեժիսոր` «Վայ-վայ» մնջախաղային ներկայացումը բեմադրելու համար։




«Վայ-վայը» բեմադրվել է «Ֆորմա» թատրոնում, պատմում է համացանցային
կախվածությամբ տառապող մարդկանց մասին: Պատմության վերջում, երբ
մարդկությունը հայտնվում է անհույս կործանման եզրին, բնությունը գտնվում է
ավելի զորեղ և փրկում մարդկությանը կործանման աղետից:

Նկարներ

ԵԹԿՊԻ-ի դասախոսը ճանաչվել է լավագույն ռեժիսոր

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար