27 մայիսի, 2024 թ.
Անդրեյ Ֆեսկովը եռօրյա վարպետության դաս է անցկացրել
.webp?w=3840&q=90&fm=webp)
ԵԹԿՊԻ-ի ուսանողներն ուսումնառության ընթացքում բազմաթիվ հնարավորություններ են ունենում մասնակցելու նշանավոր արվեստագետների վարպետաց դասերին։ Հերթականը ճանաչված դերասան Անդրեյ Ֆեսկովի եռօրյա վարպետության դասն էր։

Հիմնվելով թատրոնում և կինոյում ունեցած մեծ փորձի վրա՝ Ֆեսկովը խորացավ դերասանական արվեստի արտահայտչամիջոցների ճշգրիտ կիրառման ուղղությամբ։
Մասնակիցները գործնական առաջադրանքների միջոցով ձեռք բերեցին նոր հմտություններ ու ամրապնդեցին ստացած գիտելիքները: