Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ազդարարվել է նոր
ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսանողներին, դասախոսներին ողջունել և
շնորհավորել է ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու Սառա
Նալբանդյանը՝ հաջողություններ մաղթելով ուսումնական և ստեղծագործական
կյանքում։
Հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է
ուսանողների ստեղծագործական աշխատանքներն ամփոփոխ «Art and Fun»
թատերականացված շոու ծրագրով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը բուհի ռեկտոր Սառա Նալբանդյանի,
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և
դասախոսների հետ դիտել է բուհի ուսանողների վերջին տարիների
բեմադրություններից հատվածներ:
Ռեկտորի խոսքով՝ ուսանողների ստեղծագործական աշխատանքները հանրահռչակելն
առանցքային նշանակություն ունի և ամեն հնարավոր քայլ արվում է այդ
գործընթացն ակտիվացնելու համար։
Թատերականացված շոուի ավարտին բակալավրիատի և մագիստրատուրայի այս տարվա
շրջանավարտներին դիպլոմները հանձնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել
Դանիելյանը։
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար