16 ապրիլի, 2025 թ.
Նշվեց Հայ կինոյի օրը

Հայկական ազգային կինոն իր պատմական ուղին սկսեց 1923 թվականին՝ դառնալով մեր մշակութային ինքնության կարևորագույն արտահայտչաձևերից մեկը:

Այսօր ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի դահլիճում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հանդիպել է ուսանողների և դասախոսների հետ՝ ներկայացնելով հիմնադրամի որդեգրած քաղաքականությունն ու կինոարտադրության ոլորտում պետության ընձեռած հնարավորությունները: Ներկաներին ողջունել է ռեկտոր Սառա Նալբանդյանը՝ շնորհավորելով Հայ կինոյի օրվա առթիվ, ևս մեկ անգամ ընդգծել կինոյի կարևորությունն ու արդիականությունը ժամանակակից աշխարհում։

Հանդիպմանը հաջորդել է քայլերթ՝ ԵԹԿՊԻ-ից դեպի «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը հանդես է եկել Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությամբ։