Նոր համագործակցություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Բուլղարիայի Սոֆիայի թատրոնի և կինոյի ազգային ակադեմիան (NATFA) ստորագրել են համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է խորացնել երկու կրթական հաստատությունների միջև կապերը կրթության, գիտության, արվեստի և մշակութային փոխանակման ոլորտներում։
Համագործակցությունը ներառում է՝
Երկկողմ համագործակցության զարգացում կրթության, գիտության և արվեստի ոլորտներում,
Ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների և վարչական անձնակազմի փոխանակում,
Համատեղ նախագծերի իրականացում թատրոնի, կինոյի, մեդիայի և կատարողական արվեստների ոլորտներում,
Միջազգայինացման ռազմավարությունների խթանում,
Մշակութային երկխոսության և մասնագիտական փորձի փոխանակման ամրապնդում։
Այս հուշագիրը նոր հնարավորություններ կբացի ինչպես ԵԹԿՊԻ-ի ուսանողների, այնպես էլ դասախոսների համար՝ ստեղծելով միջազգային համագործակցության կարևոր հարթակ։
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար