Մարատ Սարգսյանն անցկացրեց «Աշխատանք տեսախցիկի հետ» վարպետության դասը

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Մարատ Սարգսյանն անցկացրեց «Աշխատանք տեսախցիկի հետ» վարպետության դասը

Կինոռեժիսոր, Կինոյի, մուլտիմեդիայի և անիմացիայի ամբիոնի դասախոս Մարատ Սարգսյանը «Աշխատանք տեսախցիկի հետ» վարպետության դասի ընթացքում ուսանողներին տվեց կադրի ներսում ապրելու նոր փորձ՝ բացելով դերասանական խաղի այն նուրբ շերտերը, որոնք տեսախցիկը մեկնաբանում է խիստ ու ճշգրիտ։

Դասի ընթացքում նրանք ուսումնասիրեցին դիտակետը, շարժման միկրոհոգեբանությունը և լարվածության կառավարումը։ Բացի այս, ուսանողները կիրառեցին մասնագիտական մի քանի կարևոր տեխնիկա՝ որոնց շնորհիվ կադրում հայտնվելը վերածվեց գիտակցված գործընթացի։

Article image

Նկարներ

Նկար 1
Նկար 2

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար