Հանդիպում դոկտոր Վիեսլավ Չոլպինսկիի հետ

ԵԹԿՊԻ-ի ուսանողները հանդիպել են Վարշավայի Ալեքսանդր Զելվերովիչի անվան ազգային թատերական ակադեմիայի ռեկտոր, դոկտոր Վիեսլավ Չոլպինսկիի հետ:
Դոկտորն անդրադարձել է լեհական թատրոնի զարգացման ճանապարհին, խոսել ժամանակակից թատրոնի նորագույն միտումների մասին: Հանդիպման ընթացքում Վիեսլավ Չոլպինսկին նաև ներկայացրել է ակադեմիայի կրթական մոտեցումները:

Բանախոսն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել թատերական արվեստում անընդհատ աճող տեխնոլոգիական նորարարություններին։
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով:
Նկարներ


Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար