ԵԹԿՊԻ-ի թիմը Սոչիում մասնակցել է «Ապագայի պատմություն» առաջնությանը
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Սեմինարներ, գործնական լաբորատորիաներ, փորձի փոխանակում. ԵԹԿՊԻ-ի թիմը Սոչիում մասնակցել է «Ապագայի պատմություն» առաջնությանը։ Նախաձեռնությունը Ռուսական մշակութային հիմնադրամինն է։
Առաջնության հագեցած օրակարգը թույլ տվեց ձեռք բերել նոր հմտություններ, ինչպես նաև աշխատել տարբեր մեթոդաբանություններով՝ սահմանափակ ժամանակում ստեղծելով ամբողջական ու մրցակցային նախագծեր։ Այս ինտենսիվ միջավայրը զարգացրեց արագ լուծումների մշակման, թիմային հաղորդակցության և ստեղծագործական որոշումների ընդունման կարողությունները։
Մեր թիմին ուղեկցում էր Արվեստի կառավարման, պրոդյուսերության և մշակութային քաղաքականության ամբիոնի դասախոս Ռոզա Գրիգորյանը։

Նկարներ


Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար