Հանդիպում Սքոթ Սեդրակյանի հետ
Հեղինակ՝ Անանուն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացել է հանդիպում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի հետ: Վերջինս, կարևորելով նմանօրինակ հանդիպումները, անդրադարձել է «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Սքոթ Սեդրակյանը շուրջ 8 տարի է՝ ղեկավարում է 1966 թվականին հիմնադրված հիմնադրամը:

Սքոթ Սեդրակյանն իր ելույթում ընդգծել է, որ Սարոյանի ժառանգության մինչև օրս անհայտ հատվածի հանրայնացումն իր համար գերխնդիր է: Նպատակ ունենալով ներկաներին ծանոթացնել նաև նկարիչ Սարոյանի հետ, հիմնադրամի նախագահը հանդես եկավ բովանդակալի բանախոսությամբ:

ԵԹԿՊԻ-ի ուսանողները հիմնադրամի նախագահին են ներկայացրել իրենց նախագծերը, որոնց հիմքում Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններն են։
Նկարներ



Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար