Հայկական թատերարվեստը՝ միջազգային հարթակներում
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Թատերարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ժիրայր Դադասյանը հրավիրվել է որպես ժյուրիի անդամ Եկատերինբուրգում անցկացվող «Свой» թատերական փառատոնին, իսկ նույն ամբիոնի դասախոս Նարինե Գրիգորյանը կներկայացնի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշ»-ը՝ հայ գրականության ամենահզոր ձայներից մեկը հասցնելով միջազգային հանդիսատեսին։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ԵԹԿՊԻ-ի դասախոսական կազմը ոչ միայն կրթական-ստեղծագործական գործունեությամբ է զբաղվում, այլև ակտիվորեն ներգրավված է միջազգային հարթակներում հայ ժամանակակից թատերարվեստի հանրահռչակմանը։
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար