Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը Կինոյի տանը
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Կինոյի տանն օրը տոնական էր, քանի որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն արվեստի ոլորտ է ճանապարհեց բազմաթիվ մասնագետների։
Առջևում մեծ բեմերն են, նկարահանման հրապարակները, հանդիսատեսի ծափահարությունները, երբեմն նաև դժվարությունները, որոնք դառնում են արվեստի ճանապարհի անբաժան մասը։
Բարի երթ, սիրելի շրջանավարտներ։
Օրը նշանավորվեց նաև 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական ֆիլմերի ցուցադրությամբ։
Շնորհակալ ենք Հայաստանի Կինոգործիչների միություն և հարգարժան Հարություն Խաչատրյան՝ շարունակական և արդունավետ համագործակցության համար։


Նկարներ



Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար