Օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների գրանցում և փաստաթղթերի հայտագրում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (2025-2026 ուսումնական տարի)
-դիմորդների-գրանցում-և-փաստաթղթերի-հայտագրում-հայաստանի-հանրապետության-բարձրագույն-և-հետբուհական-մասնագիտական-կրթական-ծրագրեր-իրականացնող-ուսումնական-հաստատություններ-(2025-2026-ուսումնական-տարի)/images/dd529c48-1d63-4f11-a8af-a869885fa086.webp)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)՝ հիմք ընդունելով. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը՝ սկսում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը հետևյալ ժամկետներում (կցվում է դիմորդի ուղեցույցը)՝
Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ,
Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,
Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/29979
Նկարներ
-դիմորդների-գրանցում-և-փաստաթղթերի-հայտագրում-հայաստանի-հանրապետության-բարձրագույն-և-հետբուհական-մասնագիտական-կրթական-ծրագրեր-իրականացնող-ուսումնական-հաստատություններ-(2025-2026-ուսումնական-տարի)/images/dd529c48-1d63-4f11-a8af-a869885fa086.webp)
Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար