Հանդիպում Անդրեյ Ռուբանովի հետ
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համագործակցությամբ նոյեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, ԵԹԿՊԻ-ի 220 լսարանում տեղի կունենա հանդիպում ռուս գրող, կինոդրամատուրգ Անդրեյ Ռուբանովի հետ։
Անդրեյ Ռուբանովի ստեղծագործական աշխարհը ձևավորվել է լրագրողական, շինարարական ու ձեռնարկատիրական փորձի հիման վրա, ինչը հետագայում դարձավ նրա ինքնակենսագրական արձակի նյութը։ Ռուբանովը համարվում է «նոր ռեալիզմի» ներկայացուցիչ․ նրա գործերում իրականությունը ներկայացվում է պարզ, անկեղծ և երբեմն կտրուկ ձևով։ Նա հեղինակ է տասնյակ վեպերի։ Նրա գրքերը թարգմանվել են մի շարք լեզուներով, իսկ կինոյում հանդես է եկել որպես սցենարիստ։
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Ամիրյան 26
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար