Հայտարարվել է «Լավագույն ուսանող» մրցույթը
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Սիրելի՛ ուսանողներ, մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որի նպատակն է խրախուսել ՀՀ բուհերի՝ բարձր առաջադիմություն ունեցող և գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում ակտիվ գործունեություն ծավալող ուսանողներին։
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի կրթական ծրագրի առաջին կիսամյակն ավարտած ուսանողները:
ԵԹԿՊԻ-ի ներբուհական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․հոկտեմբերի 10-ը ֆակուլտետ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:
Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար