Կրթաթոշակներ Ինեկոբանկից

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Կրթաթոշակներ Ինեկոբանկից

Սիրելի՛ ուսանողներ,

Ինեկոբանկը 3-րդ տարին անընդմեջ մեկնարկում է «Ինեկոբանկը քո կողքին» կրթության աջակցության ծրագիրը։

Կրթության աջակցության ծրագիրն այս տարի իրականացվելու է նոր՝ առավել մեծ հնարավորություններով, իսկ ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է։

«Ինեկո Կամպուս»․ Ապագան կրթությամբ և գիտելիքով

150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում

միանվագ 300,000 ՀՀ դրամ

15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում

մինչև 1,500,000 ՀՀ դրամ

20 ուսանողի արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցության հնարավորություն

մինչև 2,000,000 ՀՀ դրամ

ԲՈՒՀ-երի ուսանողներից բացի՝ ծրագրի մասնակից կլինեն նաև Ինեկոբանկի աշխատակիցների երեխաները, և տարբեր ոլորտներում արդեն կայացած 30 մասնագետներ, ովքեր կստանան արտերկրի TOP 50 ԲՈՒՀ-երում մագիստրոսական կրթության ֆինանսավորում։

Եթե սովորում ես․

  • բակալավրի 1-ից 4-րդ կուրսերում

  • մագիստրատուրա 1-ին կամ 2-րդ կուրսում

  • Իսկ կուտակային ՄՈԳ-ը կազմում է նվազագույնը՝ 13/20, 70/100, 2․8/4 (կախված ԲՈՒՀ-ի հաշվարկման մեխանիզմից)

Ապա ծանոթացի՛ր ծրագրի մանրամասներին և լրացրու՛ դիմում հայտդ մինչև 10.08.2025 թ.:

Ծրագրի մանրամասները՝ https://www.inecobank.am/.../ineco-people/about-program

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար