Իմ թեզը 180 վայրկյանում

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Իմ թեզը 180 վայրկյանում

Բեմը պատրաստ է, ինչպես նաև՝ ասպիրանտները։ Այս հինգշաբթի՝ հունիսի 19-ին, ժամը 15:00-ին, հանդիպում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ «Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթի մեծ եզրափակիչին մասնակցելու համար։

10 երիտասարդ հետազոտողներ փորձելու են հաղթահարել մի բարդ փորձություն՝ ֆրանսերենով, պարզ, կենդանի և տպավորիչ կերպով ներկայացնել իրենց թեզի թեման… ընդամենը 3 րոպեում։

Միջոցառումը կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) Հայաստանի ազգային գրասենյակի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմից՝ համագործակցությամբ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Le Courrier d’Erevan» ամսագրի հետ։ Նպատակը՝ գիտությունը դարձնել հասանելի բոլորին և լուսաբանել հայաստանցի ֆրանսախոս երիտասարդ հետազոտողների տաղանդը։

Հաղթողը կարող է ներկայացնել Հայաստանը միջազգային եզրափակիչում, որը նախատեսված է 2025թ. հոկտեմբերին Բուխարեստում։

Մուտքն ազատ է։ Գիտությունը, ֆրանսերեն լեզուն և հայ ասպիրանտների ստեղծագործականությունը միասին բացահայտելու հրաշալի հնարավորություն է։ Սիրով սպասում ենք ձեզ։

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար