Թատերական փառատոն Բուլղարիայի Ստառա Զագորա քաղաքում

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Թատերական փառատոն Բուլղարիայի Ստառա Զագորա քաղաքում

Սիրելի ուսանողներ,

«Դանայիլ Չիրպանսկի» միջազգային ուսանողական թատերական փառատոնը հինգօրյա հարթակ է, որը տեղի կունենա 2026 թ. սեպտեմբերի 25-29-ը, Բուլղարիայի Ստառա Զագորա քաղաքում:

Փառատոնը ներկայացնում է ավարտական ներկայացումներ, մի շարք վարպետության դասեր և քննարկումներ, որոնք կազմակերպվում են փորձառու մասնագետների կողմից։

Փառատոնի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում՝ https://istfestbg.com/

Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 15, 2026թ. ։

Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել հետևյալ հղումով`

https://forms.gle/LJ5m9ULNjRhUcSsC7

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի բաժին։

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար