«Արհեստական բանականություն» դասընթացի հայտագրում

«Արհեստական բանականություն» դասընթացի հայտագրում

ԵԹԿՊԻ-ն կազմակերպում է «Արհեստական բանականություն» դասընթաց ստեղծարարության ոլորտի ներկայացուցիչների համար:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան գտնել, ներմուծել և հարմարեցնել արհեստական բանականության նոր գործիքները սեփական մասնագիտական գործունեության մեջ, ստեղծել նոր գործիքներ, կիրառել ԱԲ-ը՝ պահպանելով անվտանգության և էթիկայի կանոնները:

Դասընթացի բովանդակությունը
ԱԲ գլոբալ զարգացման ընթացիկ փուլի վերլուծություն. հիմնական գործիքների ներկայացում:Ստեղծարարության ոլորտում ԱԲ հիմնական տերմինների և հասկացությունների քննարկում: ԱԲ երկու երկու հիմնական կիրառման ոլորտները:ԱԲ ներուժի գնահատման մեթոդները կոնկրետ նախագծի խնդիրները լուծելու համար: Սահմանափակումների և ոլորտների քննարկում, որտեղ ԱԲ կիրառումը բարդ է կամ անհնար: ԱԲ անվտանգ և էթիկապես օգտագործելու սկզբունքները:Ուսանողների նախագծերի կամ աշխատանքային առաջադրանքների անհատական քննարկում:ԱԲ կիրառմամբ համապատասխան լուծումների համատեղ ընտրություն: Ինքնուրույն աշխատանքների համար խնդիրների ձևակերպում. գտնված լուծումների կիրառումը սեփական գործունեության մեջ:

Դասընթացն անցկացվելու է ԵԹԿՊԻ-ում (Ամիրյան 26):
Դասընթացավար՝ Վիկտոր Կիսլով
Տևողությունը՝ 1 ամիս (4 շաբաթ, 4 ակադեմիական ժամ, ընդամենը՝ 16 ժամ)
Լեզուն՝ ռուսերեն, անգլերեն
Վարձավճարը՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճենը, 2 լուսանկար (3x4), վճարման անդորրագիր
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր:
Հայտագրման վերջնաժամկետը՝ մարտի 20
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

Նկարներ

«Արհեստական բանականություն» դասընթացի հայտագրում

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար