Չորսամսյա ծրագիր Յեյլ Ջեքսոնի միջազգային հարաբերությունների դպրոցում

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Չորսամսյա ծրագիր Յեյլ Ջեքսոնի միջազգային հարաբերությունների դպրոցում

Յեյլի համալսարանի Յեյլ Ջեքսոնի միջազգային հարաբերությունների դպրոցը իրականացնում է չորսամսյա «Maurice R. Greenberg World Fellows» ծրագիրը։

Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է տալիս զարգացնելու մասնագիտական կարողությունները, մասնակցելու պանելային քննարկումների, իրականացնելու տարաբնույթ միջոցառումներ, ստեղծելու գործընկերային կապեր։ Ծրագրին կարող են մասնակցել ցանկացած ոլորտի մասնագետներ, որոնք ունեն հինգից քսանհինգ տարվա աշխատանքային փորձ և նշանակալից հաջողություններ են գրանցել իրենց ոլորտում։ Մասնակիցները չպիտի հանդիսանան ԱՄՆ քաղաքացիներ (բացառությամբ ԱՄՆ երկքաղաքացիների), նախապատվությունը տրվում է այն մասնակիցներին, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ից դուրս։ Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է։ Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Հավելյալ տեղեկությունների համար անցնել հետևյալ հղումով՝ https://worldfellows.yale.edu/the-program/program-details/

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է (Արևելյան Ամերիկայի ժամանակով՝ ժամը 13։00 (1:00 PM EST))։

Հարցերի և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԵԹԿՊԻ-ի միջազգային կապերի բաժին։

Հեռ.՝ (+374) 77 635908

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար