Մեդիագրագիտության շաբաթ

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Մեդիագրագիտության շաբաթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը կազմակերպում է Մեդիագրագիտության շաբաթ:

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն 8-րդ անգամ՝ այս տարի «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։

Նոյեմբերի 8-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական բացումը կազդարարվի թեմատիկ կոնֆերանսով:

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/32479

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար