Հայ արվեստի և մշակույթի համաժողով

Դարձի՛ր Հայ արվեստի և մշակույթի համաժողովի մասնակից
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է Հայ արվեստի և մշակույթի համաժողովի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը։
Եթե բնակվում եք Սփյուռքում և հետաքրքրված եք Հայաստան-սփյուռք համագործակցությամբ և մշակութային ծրագրերով, ապա շտապեք լրացնել մասնակցության հայտը։
Համաժողովի մանրամասները․
Երևան | Նոյեմբերի 20-21, 2025 թվական
▪️քննարկումներ, աշխատաժողովներ, վորքշոփներ, պանելային նիստեր
▪️մշակութային միջոցառումներ և ցուցահանդեսներ
Հայտը կարող եք լրացնել Ձեզ համար նախընտրելի լեզվով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/wGXF8RFJybNSCJKy6 :
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 15։
Տեղերը սահմանափակ են։ Մասնակցությունն անվճար է, սակայն Հայաստան ժամանելու և կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։
Նշենք, որ հայտադիմումի էլեկտրոնային ձևաթուղթը հանդիսանում է համաժողովի մասնակցության հետաքրքրվածության հայտ։ Ընտրված մասնակիցներին կուղարկվի համաժողովի մասնակցության հրավեր։
Հարցերի դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել armculturalforum@gov.am էլ․հասցեով։
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար