Կրեդիտային շարժունության ծրագիր

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Կրեդիտային շարժունության ծրագիր

Սիրելի՛ ուսանողներ,

Էրազմուս+ ծրագրի շրջանակում Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայում նախատեսվում է կրեդիտային շարժունության ծրագիր 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսանելու նպատակով։

Անգլերենի իմացության առնվազն B1 մակարդակը պարտադիր է։

Բոլոր հետաքրքրվողներին խնդրում ենք նախապես գրանցվել հարցազրույցի՝ nareh.zakarian@ystfi.am հասցեին ուղարկելով հայտ՝ նշելով ձեր անուն, ազգանունը, ֆակուլտետը և մասնագիտացումը:

Հարցազրույցը կանցկացվի անգլերեն լեզվով՝ նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, Միջազգային կապերի բաժնում:

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար