«Լեհաստանի գիշերներ» փառատոնի հրավեր

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
«Լեհաստանի գիշերներ» փառատոնի հրավեր

Սիրելի՛ ուսանողներ,

«Nuits du Monde»-ի շրջանակում սիրով հրավիրում ենք մասնակցելու «Լեհաստանի գիշերներ» (Nuits de Pologne) փառատոնի 5-րդ թողարկմանը։

2026 թ. նոյեմբերի 13-16-ը Լեհաստանի Պոզնան քաղաքը կհյուրընկալի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ արվեստագետների, ովքեր բեմում կներկայացնեն ֆրանկոֆոն երգերի իրենց կատարումները՝ «Nuits du Monde»-ի երաժշտական ժառանգությունից։

Սա մեծ հնարավորություն է ստեղծագործելու, միջազգային բեմում հանդես գալու և փորձը կիսելու «Nuits du Monde»-ի ճանաչված արտիստներից մեկի հետ։

Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2026 թ. մարտի 7-ը։

Մրցույթի պայմաններին և մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.lesnuitsdumonde.com/lesnuitsdepologne2026.../...

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի բաժին։

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար