Էրազմուս+ Հայաստանի գրասենյակի հայտարարությունը
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Էրազմուս+ Հայաստանի Գրասենյակը նոր փուլ է սկսում միջազգային համագործակցության ամրապնդման գործում։
Գրասենյակը մեկնարկում է իր գործունեության նոր փուլը՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի կրթական, երիտասարդական և սպորտային ոլորտների ներգրավվածությունն ու համագործակցությունը միջազգային հարթակներում։ Մենք շարունակելու ենք տրամադրել տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն ԵՄ Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ՝ բոլոր հետաքրքրված անհատներին, կազմակերպություններին և կրթական հաստատություններին։
Ծրագրի հնարավորություններին, հայտադիմումների վերջնաժամկետներին, տեղեկատվական միջոցառումներին և մյուս կարևոր նորություններին հետևելու համար միացեք մեզ սոցիալական հարթակներում՝
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար