Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի հայտագրում

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի հայտագրում

«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 25-29-ը կկայանա «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը»:

Փառատոնի իրականացումը միտված է երիտասարդ կինոռեժիսորների բացահայտմանը, նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը, ինչպես նաև օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին ինտեգրվել ժամանակակից կինոյում՝ խթանելով հայ և օտարազգի կինոգործիչների միջև փորձի փոխանակումը:

Փառատոնը բաղկացած է լինելու՝ ազգային և միջազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և այլն։

Հայտերի ընդունման կարգը և ֆիլմի հայտը կարող եք ուղարկել https://filmfreeway.com/YerevanShortFilmFestival հարթակով։

Վերջնաժամկետը՝ 26․02․2026թ․

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար