«Դրամաթերապիա». վարպետության դաս
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ին, 312 լսարանում կկայանա էքսպրեսիվ արտ-թերապիայի «Աստարտե» ասոցիացիայի տնօրեն Մայք Այվազյանի «Դրամաթերապիա» վարպետության դասը։
Վարպետության դասի նպատակն է մասնակիցներին թերապիայի շրջանակներում իրականացվող դերային խաղերի ժամանակ էթիկական և անվտանգ նորմերի կիրառման կարևորությանը ծանոթացնելը։ Մասնագետը կանդրադառնա թերապիայի պարուրաձև մոդելի սկզբունքներին և սոմատիկ թերապիայի մոտեցումներին, որոնք վերաբերում են կանոնակարգված գործիքակազմի կիրառմանը՝ ապահովելու համար դերային խաղի ժամանակ շահառուի անխոչընդոտ ներգրավումը։
Օրակարգին ծանոթացեք այստեղ:
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար