Դոկտոր Հակոբ Փափազյանի բաց դասախոսությունը

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, 220 լսարանում դոկտոր Հակոբ Փափազյանը ԵԹԿՊԻ-ում հանդես կգա Վիլիամ Սարոյանի՝ թատրոնի և թատերականության ըմբռնման մասին դասախոսությամբ։
Դասախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
- Ի՞նչ չափով է թատերականությունը ներկա Սարոյանի անհատականության և իր արձակ գործերի մեջ։
- Ինչպե՞ս է Սարոյանը անցում կատարել արձակ գրությունից դեպի թատերագրություն։
Դոկտոր Հակոբ Փափազյանը ծնվել է Բեյրութում, 1977 թվականին տեղափոխվել է Փարիզ: Նա ստացել է դոկտորի կոչում Սորբոնի համալսարանում (Փարիզ VII)՝ Անգլերեն լեզվի ուսումնասիրությունների/փոքրամասնությունների գրականության գծով՝ «Վիլյամ Սարոյանը գրողի ինքնության որոնումներում. կարճ պատմվածքների ընթերցում» վերնագրով ատենախոսությամբ: Նա բազմիս գրել և հանդես է եկել Սարոյանի մասին դասախոսություններով։
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար