Ստորագրվեց համագործակցության հուշագիր երկու կրթական հաստատությունների միջև
By YSTFI

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն ու ՌԴ-ի «Բեմական արվեստների բարձրագույն դպրոցի» ռեկտոր Կոնստանտին Ռայկինը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնել երկու ուսումնական հաստատությունների միջև կրթական, ստեղծագործական և մշակութային համագործակցությունը։
Այս համագործակցությունը նոր հնարավորություն է ստեղծում խորացնելու մշակութային և կրթական կապերը թատերարվեստի ոլորտում։

Images


Click on the image to enlarge it