Վանաձորի մասնաճյուղը նոր մասնաշենք ունի

Վանաձորի մասնաճյուղը նոր մասնաշենք ունի

Սեպտեմբերի 4-ին ռեկտոր Սառա Նալբանդյանը, Ուսումնագիտական աշխատանքների
գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, Դերասանի վարպետության և ռեժիսուրայի
ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանն այցելել են Վանաձոր և մասնակցել ԵԹԿՊԻ-ի
Վանաձորի մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման արարողությանը։




Ռեկտոր Սառա Նալբանդյանն իր ելույթում կարևորել է Վանաձորի մասնաճյուղի
առանցքային նշանակությունը մարզի մշակութային կյանքում։




Ռեկտորը շնորհավորել, նոր վերելքներ ու հաջողություններ է մաղթել
ուսանողներին և  դասախոսներին։ Նոր շենքային պայմանները հյուրերին
ներկայացրել է Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը։




Այցի ընթացքում կայացել է հանդիպում մասնաճյուղի դասախոսների և ուսանողների
հետ։ Ռեկտորը խոսել է ժամանակակից թատերական կրթությունն ավելի արդյունավետ
կազմակերպելու մեթոդների, երիտասարդ դերասանին բնորոշ կատարողական
հմտությունների զարգացման անհրաժեշտության, ներքին համագործակցության
ակտիվացման մասին, նաև պատասխանել է դասախոսների և ուսանողների



բարձրացրած հարցերին։

Images

Վանաձորի մասնաճյուղը նոր մասնաշենք ունի

Click on the image to enlarge it