Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի և ԵԹԿՊԻ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

By YSTFI
Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի և ԵԹԿՊԻ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Թբիլիսիում, Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանում կայացած միջազգային գիտաժողովի նախաշեմին կնքվեց համագործակցության հուշագիր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ։

Article image

Նոր ստորագրված հուշագիրը հիմք կհանդիսանա երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ ստեղծագործական նախաձեռնությունների իրականացման համար:

Article image

Գիտաժողովի շրջանակում «Ժորժ Փիթոևը և նրա թատերական տեսլականի հիմքերը» թեմայով զեկույցով հանդես եկավ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը։

Նա նաև բուհի և ռեկտոր Սառա Նալբանդյանի անունից գործընկեր համալսարանին հանձնեց յուրօրինակ նվեր՝ ԵԹԿՊԻ-ի շրջանավարտի դիպլոմային աշխատանքի էսքիզը։

Դիտեք նաև Նարինե Սարգսյանի հարցազրույցը վրացական հեռուստաընկերությանը՝ https://www.facebook.com/reel/1838981507043308

Images

Image 1
Image 2
Image 3

Click on the image to enlarge it