Նոր համագործակցություն

By YSTFI
Նոր համագործակցություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Բուլղարիայի Սոֆիայի թատրոնի և կինոյի ազգային ակադեմիան (NATFA) ստորագրել են համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է խորացնել երկու կրթական հաստատությունների միջև կապերը կրթության, գիտության, արվեստի և մշակութային փոխանակման ոլորտներում։

Համագործակցությունը ներառում է՝

  • Երկկողմ համագործակցության զարգացում կրթության, գիտության և արվեստի ոլորտներում,

  • Ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների և վարչական անձնակազմի փոխանակում,

  • Համատեղ նախագծերի իրականացում թատրոնի, կինոյի, մեդիայի և կատարողական արվեստների ոլորտներում,

  • Միջազգայինացման ռազմավարությունների խթանում,

  • Մշակութային երկխոսության և մասնագիտական փորձի փոխանակման ամրապնդում։

Այս հուշագիրը նոր հնարավորություններ կբացի ինչպես ԵԹԿՊԻ-ի ուսանողների, այնպես էլ դասախոսների համար՝ ստեղծելով միջազգային համագործակցության կարևոր հարթակ։

Images

Image 1

Click on the image to enlarge it